Եթե հավատանք շշուկներին, ապա որոշ ժամանակ առաջ Լիամ Հեմսվորտից բաժանվելու պատճառով ապրումների մեջ հայտնված Մայլի Սայրուսը սկսել է հանդիպել իր պրոդյուսեր Մայք Ուիլյամսի հետ (պրոֆեսիոնալ կեղծանունը՝ Mike WiLL Made It):
Իսկ եթե վստահենք National Enquirer-ի աղբյուրներին, ապա Մայլիի ու Մայքի միջև հարաբերությունները սկսվել էին այն ժամանակ, երբ նրանք աշխատում էին Մայլիի Bangerz ալբոմի ու We Can’t Stop տեսահոլովակի վրա:
Ոմանց կարծիքով՝ Մայլին սիրավեպ է սկսել Մայքի հետ բացառապես Լիամին վիրավորելու համար:
Ստորև ներկայացնում ենք Մայլիի ու Մայքի համատեղ լուսանկարները VMA մրցանակաբաշխությունից:












































