Թերթը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 04։40-ին, Չարենցի փողոցում գտնվող մի ակումբում աղջիկների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկնած օպերատիվ խումբը ակումբի մոտից բերման է ենթարկել 4 աղջկա։
«Պարզվել է, որ նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, իսկ աղջիկներից մեկը գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին»,- գրում է «Հայոց աշխարհը»-ը։








































