Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

«Էյր Արմենիան» հրաժարվել է ընդունել ձեռք բերված օդանավը

«Էյր Արմենիա» ավիաընկերության հիմնադիր Վահան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք մերժել են ընդունել այն օդանավը, որ պետք է վերցնեին արտասահմանյան ինչ-որ ընկերությունից՝ Հայաստանից թռիչքներ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից «Արմավիա» ընկերության սնանկացումից ու ավիաշուկայից դուրս մղվելուց հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ ազատականացնում է ավիաշուկան, և որ պետք է գործեն առնվազն երեք հայկական ավիաընկերություններ: Մի քանի ամիս առաջ թռիչքներ իրականացնելու լիցենզիա ստացավ միայն «Էյր Արմենիա» ընկերությունը, որի հիմնադիր Վ. Հարությունյանը հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբայրն է: «Էյր Արմենիան» թեև շատ տարիներ առաջ է հիմնադրվել, սակայն մինչ այժմ միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում: Այս անգամ ընկերությանը տրվեց դեպի Ռուսաստան վեց եկամտաբեր ուղղություններով՝ դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար և Սամարա թռիչքներ իրականացնելու թույլտվություն:

Այնուհետև տեղեկություններ հրապարակվեցին, թե ընկերությունը թռիչքները կիրականացնի օգոստոս ամսվա ընթացքում, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Վ. Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մոտ մեկ ամիս առաջ հայտնել էր, որ լիզինգով մի օդանավ են վերցնելու, և որ լիզինգատուն այն այժմ իրենց օդանավը պատրաստում է իրենց պահանջներին համապատասխան: Այդ ժամանակ խոսքը ընդամենը օդանավի վրա ընկերության լոգոն պատկերելու մասին էր: Վ. Հարությունյանը նաև ասել էր, որ ինքնաթիռների վերանորոգման եվրոպական մի ընկերությունում օդանավն անցնում է համապատասխան պատրաստում, և իրենք աշխատում են հնարավորինս շուտ թռիչք իրականացնել:

Սակայն այսօր Վ. Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տվյալ օդանավի տեխնիկական զննության արդյունքները չէին համապատասխանում «Էյր Արմենիայի» պահանջներին, և իրենք հրաժարվել են ընդունել այն: Նա չկոնկրետացրեց, թե խոսքը իրենց որ պահանջներին կամ օդանավի որ թերություններին է վերաբերում՝ վերաբերում է իրենց և լիզինգատուի հարաբերությունների՞ն: Որքանով հասկանալի էր նրա խոսքերից, լիզինգատու ընկերությունը փաստաթղթերով ավելի լավ վիճակ է ներկայացրել, բայց տեխնիկական զննումից հետո ավելի վատ վիճակ է հայտնաբերվել: Նա ընդամենը հայտնեց, որ իրենք այժմ աշխատում են մեկ այլ ընկերությունից նոր օդանավ ձեռք բերելու ուղղությամբ՝ այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ նա խոսում էր երկրորդ օդանավը ձեռք բերելու մասին:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, լիզինգատու ընկերությունը «Էյր Արմենիայից» պահանջել է միանգամից վճարել 1 տարվա լիզինգային վճարը, ինչը մի քանի մլն դոլար է կազմել: Բացի այդ, իսկապես, օդանավը չի եղել բավարար թարմ վիճակում: Հայկական ընկերությունն այն վերցնում էր վիետնամական ինչ-որ ընկերությունից, որն էլ առաջարկել է բավականին մաշված և հին օդանավ, այդ պատճառով էլ ի վերջո «Էյր Արմենիան» հրաժարվել է: Վ. Հարությունյանը չցանկացավ հերքել կամ հաստատել այս լուրերը՝ կրկնելով, որ լիզինգատուի հետ ունեցել են գործարքի գաղտնիությունը պահպանելու պայմանավորվածություն: Նա ընդամենը ավելացրեց, որ օդանավ ձեռք բերելն ու թռիչքներ իրականացնելը բավականին բարդ ու երկարատև գործընթացներ են, և որ իրենք անում են ամեն ինչ՝ այն հնարավորինս շուտ ավարտելու համար:

Ի դեպ, Վ. Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ պարագայում Հայաստանի նկատմամբ պահանջներն ավելի խիստ են եղել, քան ընդունված է միջազգային ավիաշուկայում: Արդյոք այդ վերաբերմունքի պատճառը «Արմավիա» ընկերության բացասական ազդեցությո՞ւնն է ավիաշուկայում Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ վարքի վրա. չէ՞ որ «Արմավիան» գործունեությունը դադարեցրեց սնանկացման միջոցով և ուներ միլիոնավոր դոլարի պարտքեր թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան ավիաընկերությունում: Եվ միգուցե «Արմավիայի» նման վարքագիծը բավականին բացասաբար է ազդել ավիաշուկայում Հայաստանի վարկանիշի, ինչպես նաև «Էյր Արմենիայի» գործունեության վրա:

Այնուամենայնիվ, «Էյր Արմենիայի» գործունեության դանդաղեցումը բավականին բացասական հետևանքներ կունենա թե՛ այդ, թե՛ առաջիկայում այլ ընկերությունների աշխատանքների վրա: Բանն այն է, որ երբ ապրիլի 1-ից հետո հայտարարվեց «Արմավիայի» սնանկացման մասին, ոլորտի պատասխանատուները Հայաստանում գործող օտարերկրյա ընկերություններին խնդրեցին ավելացնել իրենց չվերթների քանակը, որպեսզի կարողանան բավարարել ուղևորափոխադրումների պահանջարկը: Իսկ ապրիլի 1-ը ավիացիոն շուկայում համարվում է ամառային սեզոն, այսինքն՝ տուրիստական շրջանի բացման սկիզբ: Այդ թեժ շրջանում ու մինչև այժմ հայկական ավիաշուկայում բոլոր ուղղություններով իշխում են միայն օտարերկրյա ընկերությունները, ինչի հետևանքով թանկացել են գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները և բացասաբար ազդել ուղևորափոխադրումների հոսքի վրա: Իսկ «Էյր Արմենիայից» բացի՝ հայկական որևէ այլ ընկերության գործունեություն չի նշմարվում: Նաև հայտնի չէ, թե ի վերջո՝ ե՞րբ կսկսի աշխատել «Էյր Արմենիա» ընկերությունը կամ այս տարի թռիչքներ կիրականացնի՞, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում