Ռիո դե Ժանեյրոյում մետրոյի շինարարները հայտնաբերել են ավելի քան 200 հազար գտածո: Հնագետները ենթադրում են, որ հայտնաբերված ցուցանմուշները պատկանում են Բրազիլիայի վերջին՝ Դոն Պեդրու Երկրորդի կայսերական ընտանիքին:
Ափսեների մնացորդներն ու դեկորատիվ զարդերը, որոնք թվագրվում են 19-րդ դարի կեսին, կուղարկվեն Պատմական ժառանգության ազգային ինստիտուտ՝ հետագա վերլուծության:









































