Ռեփեր Թուփակ Շակուրի (2pac) կենսագրական ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014 թվականին, Ատլանտայում՝ հայտնում է Associated Press-ը:
Ֆիլմի նկարահանմամբ կզբաղվեն երկու ընկերություններ՝ Morgan Creek Productions-ն ու Emmett/Furla Films-ը: Հայտնի չէ, թե ով կմարմնավորի նրան: Ռեժիսորի անունը նույնպես չի հաղորդվում:
Ֆիլմի գործադիր պրոդյուսերի դերով հանդես կգա երաժշտի մայրը՝ Աֆենի Շակուրը:
Նշենք, որ օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ Բրոդվեյում Շակուրի երգերով կբեմադրվի մյուզիքլ: Նախաձեռնության հեղինակն է ամերիկացի ռեժիսոր Քեննի Լեոնինը:










































