Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ իր երկրի համար սկզբունքորեն անընդունելի է դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Աբաշիձեի խոսքով՝ «դա կնշանակեր, այսպես կոչված, նոր իրողությունների ընդունում, իսկ Վրաստանը չի գնա դրան»:
Համապատասխան հայտարարությամբ Աբաշիձեն հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո, որի խոսքով՝ Վրաստանը Ռուսաստան է արտահանում իր ալկոհոլային արտադրանքի 1/3-ը:
Կարասինի կարծիքով՝ դա զարմանալի է դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում:










































