Ռեփեր Jay Z-ն և նրա փոփ երգչուհի կինը՝ Բեյոնսեն, Forbes ամսագրի վարկածով՝ ամենաբարձր վարձատրվող աստղային զույգն են: Նրանք վարկանիշային աղյուսակը գլխավորում են երկրորդ տարին անընդմեջ:
Մեկ տարում նրանք աշխատել են 95 մլն դոլար: Հաղորդվում է, որ Բեյոնսեն ամուսնուց 11 մլն դոլար ավելի է վաստակել՝ շնորհիվ իր համաշխարհային հյուրախաղերի:
Երկրորդ տեղում են մոդել Ժիզել Բյունդհենն ու նրա ֆուտբոլիստ ամուսին Թոմ Բրեդին: Նրանց հաջողվել է մեկ տարում ընտանեկան բյուջեն համալրել 80 մլն դոլարով:
Երրորդ հորիզոնականում են նաև Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին՝ մեկ տարում աշխատած 50 մլն դոլարով: Անցած տարի նրանք երկրորդ հորիզոնականում էին:







































