Ամերիկացի և բրիտանացի մասնագետները պարզել են, որ աշխարհում աճում է դիսկալկուլյացիայով տառապող երեխաների թիվը, որոնք չեն կարողանում կատարել պարզունակ մաթեմաթիկական առաջադրանքներ:
Փորձագետները կարծում են, որ եթե սրա բուժմանn ուշադրություն չդարձվի, ապա 20 տարի հետո աշխարհին սպասում է գլոբալ ֆինանսական աղետ: Այս մասին մասնագետները պատմել են Science ամսագրում:
Հիմա դիսկալկուլյացիայով տառապում է ամեն 20-րdy: Սակայն ըստ մասնագետների՝ սրան անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում: Ծնողները կարծում են, որ եթե իրենց երեխան չի կարողանում հաշվել, ապա նա կհաջողի հումանիտար գիտություններում: Սակայն բժիշկները նշում են, որ դիսկալկուլյացիան հանգեցնում է մի շարք այլ շեղումների ևս: Օրինակ՝ այն կարող է առաջացնել դիսլեքսիա՝ կարդալու և գրելու հմտությունների ձեռքբերման դժվարություն կամ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ:
Գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք դիսկալկուլյացիայի խնդիրներ ունեն, շատ հազվադեպ են հաջողությունների հասնում, իսկ նրանցից շատերն ընդհանրապես անգործունակ են, ինչը մեծ վնաս է հասցնում տվյալ երկրի տնտեսությանը:










































