Հայաստանյան կառավարման համակարգում շարունակում է ընթանալ խոշորացման գործընթացը՝ իր հետ բերելով կադրպյին տեղաշարժեր: Տեսչությունների միավորմանը զուգահեռ (տասնութ տեսչություններից մնալու են ընդամենը 8-9-ը), խոշորացում է ընթանալու նաև տարբեր գերատեսչությունների կազմում գործող քննչական մարմիններում. դրանք ներառվելու են մեկ-երկու մարմնի մեջ: Հասկանալի է, որ նման մարմնի ղեկավարը մեծ հեղինակություն է ունենալու, ուստի այդ պոստի համար պայքարը թեժ Է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ կառավարման համակարգում նաև համատարած կրճատումներ են սպասվում, և աշխատավարձերի աճը, որի մասին ազդարարեց անձամբ Սերժ Սարգսյանը, իրականում կատարվելու է մեծ թվով գործազուրկներ ունենալու հաշվին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:










































