Կամբոջացի երկու հարյուր հոգևորականներ եկել են Նորոդոմ Սիամոնի պալատի մոտ, որպեսզի խնդրեն թագավորին հետաձգել նոր խորհրդարանի աշխատանքի սկիզբը, հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանությունը կանգնեցրել է քահանաներին պալատի մուտքի մոտ, որտեղ նրանք սկսել են աղոթել Կամբոջայում խաղաղության համար:
Կամբոջայում քաղաքական ճգնաժամ է տիրում հուլիսի 28-ից, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց իշխող կուսակցությունը։ Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները` հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին:
Բուդդա հոգևորականները մտավախություն ունեն, որ նման իրավիճակում խորհրդարանի բացումը կհանգեցնի բախումների, որոնց հետևանքով հնարավոր է զոհեր լինեն:









































