Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ո՞վ «գրպանեց» ձիթհանի պատմական քարերը

2 տարի առաջ Հայաստանի պատմության թանգարանի ետնամասում շինարարական աշխատանքներ կատարելիս հայտնաբերված ձիթհանի 2 աղացքարերն այդպես էլ չեն հասել Երևանի պատմության թանգարան:


Մեզ հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը հիշեցրեց. «Մենք զանգ էինք ստացել բնակիչների կողմից, որ ինչ-որ քարեր են հայտնաբերվել: Երբ հասանք տեղ, տեսանք, որ դրանք ձիթհանի քարեր են: Չափեցինք, նկարեցինք, շինարարներին խնդրեցինք, որ հնարավորինս ուշադիր լինեն, որպեսզի քարերը չվնասվեն, մինչև տեղափոխվեն Երևանի պատմության թանգարան»:


Սուրեն Հոբոսյանը նշեց, որ շինարարական աշխատանքների մասնակիցները այդ օրը իրենց փոխանցել են, թե ամբարձիչը սարքին չէ, այլապես իրենք միանգամից կտեղափոխեին թանգարան:


«Մենք զանգեցինք Երևանի պատմության թանգարան, տեղեկացրինք, որ նման բան է գտնվել, որ դրանք պետք է տեղափոխվեն թանգարան, քանի որ Երևանում 2-րդ նման քար չի պահպանվել»:


Իսկ տեղափոխության և մնացած հարցերով, ինչպես նշեց Սուրեն Հոբոսյանը, պետք է զբաղվեր արդեն Պատմության թանգարանը, քաղաքապետարանը։


«Հետո իմացանք, որ քարերն այդպես էլ թանգարան չեն հասել։ Թե որ օղակում է եղել այդ խզումը, մենք այդպես էլ չիմացանք, բայց դա մի քանի տոննայանոց քար էր, ոչ ոք չէր կարող դնել գրպանն ու գնալ»,- ասաց Սուրեն Հոբոսյանը։


Ճշտելու համար, թե որ օղակում տեղի ունեցավ «խզումը», և թե ինչ է ձեռնարկել այս կապակցությամբ Երևանի պատմության թանգարանը, զրուցեցինք նաև թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ.


– Շինարարները պարտավորություն վերցրեցին իրենց վրա (քանի որ շատ ծանր էին այդ քարերը, մեր ուժերով չէինք կարող տեղափոխել), որ քարերը կբերեն թանգարան։ Հետո մի քանի անգամ ես զանգահարեցի, չկարողացա իրենց գտնել, սա է ամբողջ պատմությունը. իրենք երկաթյա պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա, որ կբերեն։


– Դուք նշեցիք, որ տեղափոխումը ձեր ուժերից վեր էր, Դուք փորձե՞լ եք այս հարցով դիմել քաղաքապետարան, այլ ոչ թե սպասել շինարարների տեղափոխելուն։


– Ոչ, որովհետև, շինարարներն իրենք խոստացան, որ կբերեն, մենք այլևս որևէ մեկին չենք դիմել։


– 2 տարի է անցել, այդպես էլ չհաջողվե՞ց գտնել շինարարներին, Դուք ինչ-որ կառույցի դիմե՞լ եք, ասե՞լ եք, որ Երևանի պատմության թանգարանի համար կարևոր այդ նմուշներն այդպես էլ չեն գտնվել։


– Կարելի՞ է իմանալ, ինչո՞ւ եք երկու տարի անց այս մասին հետաքրքրվում, ինչո՞ւ եք հիմա այս հարցին անդրադառնում։ Գտեք այն շինարարներին, ովքեր այդտեղ աշխատում էին և իրենց հետ ճշտեք, թե ինչու չեն բերել։ Թանգարանը հազար ու մի խնդիրներով է զբաղված, անընդհատ միայն դրանով չէր կարող զբաղվել։ Ես ինքս եմ մի քանի անգամ զանգահարել շինարարության ղեկավարին, ինքը հատուկ խոստացավ, որ մի անհանգստացեք, ես կուղարկեմ ու մինչև այսօր ուղարկում է։ Նույն մարդուն ես միլիոն անգամ չէի կարող զանգահարել։


Լավ, այդ դեպքում փորձե՞լ եք դիմել, օրինակ, իրավապահ մարմիններին և տեղեկացնել վիճակի մասին։


– Ոչ, որովհետև եթե 100%-ով մարդիկ խոստանում են, իսկ ես էլ ազատ չեմ, ամբողջ աշխատակազմը զբաղված էր, մենք հսկայական աշխատանք ենք անում թանգարանում, անընդհատ նույն հարցով չենք կարող զբաղվել։


– 2 տարվա ընթացքում, տեսնելով, որ ձիթհանի քարերն այդպես էլ ձեզ չեն փոխանցվում, ո՛չ Դուք, ո՛չ աշխատակազմը ժամանակ չգտա՞ք դիմելու համապատասխան մարմիններին։


– Թանգարանն այդտեղ ընդհանրապես մեղավորություն չունի, ճի՞շտ է մեղադրել թանգարանին։ Դուք գիտե՞ք, թանգարանն ինչ աշխատանք է կատարում։ Մենք ժամ առ ժամ այլ հարցերով զբաղված` էլ դրան չանդրադարձանք։


Ավելացնենք, որ ձիթհանի աղացքարերը, որոնց հայտնաբերելու և թանգարան տեղափոխելու համար այդպես էլ ժամանակ չգտան, Երևանում միջին դարերում օգտագործել են քունջութից և կտավատից ձեթ ստանալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում