Արսեն Վենգերի գլխավորությամբ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր ռեկորդ է սահմանել:
Այս տարվա մարտ ամսին լոնդոնյան ակումբը արտագնա խաղում 0:2 հաշվով հաղթանակ տոնեց «Բավարիա»-ի նկատմամբ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում:
Դժվար է հավատալ, բայց առ այս պահը Վենգերի թիմը միավորներ չի կորցնում արտագնա խաղերում ու այդ խաղից հետո ևս 9 արտագնա հաղթանակներ է տարել:
Ստորև տեղադրված նկարում ստիպակ գույնով նշված են հենց այդ խաղերը, որոնցում «Արսենալ»-ը հաղթել է:








































