Իսրայելի կրթության նախարար Գիդոն Սաարը հայտարարել է երեք գիտական հաստատությունների ստեղծման մասին, որի նպատակը 300 իսրայելցի գիտնականների, որոնք ներկա պահին զբաղվում են հետազոտություններով այլ երկրների համալսարաններում, ետ վերադարձն է հայրենիք:
Երեք այդպիսի կենտրոն կստեղծվի Երուսաղեմի Հրեական, Վայցմանի, ինչպես նաև Թել-Ավիվի համալսարաններում:
Այս երեք հաստատությունների ստեղծումը հնգամյա ծրագրի առաջին մասն է կազմում, որի ամբողջական իրականացման արդյունքում երկրում կստեղծվեն 30 նմանատիպ հաստատություններ:









































