Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ երևի թե առաջին անգամ լրագրողների հետ զրույցում խոսեց Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտնի հայտարարության մասին, այն էլ՝ շատ կարճ: Երբ Տիգրան Սարգսյանին հարցրեցին, թե որպես եվրոպական արժեքներ կրող անձնավորություն՝ իրեն զարմացրե՞լ է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, նա պատասխանեց՝ ոչ:
Իսկ այն հարցին, թե փոխվե՞լ է արդյոք Մաքսային միության հանդեպ իր դիրքորոշումը, վարչապետը տվեց նույն պատասխանը:










































