Ս.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ավեսին և Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում պարոն դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկ Ուիկլիսին:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսի` պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին` մաղթելով հաջողություններ նոր պաշտոնում:










































