Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Արթուր Վարդանյանի գործը:
28-ամյա Արթուր Վարդանյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի մայիսի 6-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ակնհայտ 16 տարին չլրացած՝ 2000 թվականի ապրիլի 6-ին ծնված 13-ամյա Ա.-ի հետ վարել է փաստացի համատեղ ամուսնական կյանք:
Հերթական երիտասարդն է դատվում 13 տարեկան աղջկա հետ փաստական կապի մեջ մտնելու համար: Այս արարքի համար դատվող երիտասարդների, ինչպես նաև դեռահասական տարիքում կամովին կին դարձող, անգամ մայրացող աղջիկների շարքերը ստվարանում են:
Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:










































