Հայաստանում ձեռնարկվելիք առաջին գործը պիտի լինի գործող իշխանությանը հրաժարական պարտադրելը: Սեպտեմբերի 19-ին Երևանում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին նման տեսակետ հայտնեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Սա անհնար է թվում, բայց հնարավոր է: Պետք է ձևավորել նոր իշխանություն, որից հետո ավելի հեշտ կլինի: Եթե պլատֆորմը գտնում է, որ այս գաղափարը կտեղավորվի իր ռազմավարության մեջ, ես ուրախ կլինեմ և ջանք չեմ խնայի՝ աշխատելու այդ ուղղությամբ, հակառակ դեպքում ստիպված կլինեն մեր ուղիները բաժանվել»,- ասաց Բարսեղյանը՝ շեշտելով, որ ասվածում շանտաժ պետք չէ փնտրել:
Մանրամասները` տեսանյութում:








































