Սամսունգ ընկերության պաշտոնական գործըկերների վաճառակետերում շուտով արդեն հնարավոր կլինի ձեռք բերել Samsung Galaxy Note 3 նոր սմարթֆոնը, որը վաճառքի կհանվի սեպտեմբերի 28-ին:
«Samsung Electronics» ընկերությունն այս առթիվ կազմակերպում է տասնօրյա ակցիա: Սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 28-ը յուրաքանչյուր ոք, ով կկատարի Samsung Galaxy Note 3 սմարթֆոնի նախնական պատվեր, «Samsung Electronics» ընկերության կողմից կստանա նվեր S View Cover պատյան, ինչպես նաև հնարավորություն՝ ձեռք բերել Samsung Galaxy Gear Smart ժամացույցը 50% զեղչով:
ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սամսունգի այս նոր ապրանքանիշը դարձել է ավելի թեթև և բարակ, բայց ավելի արագ աշխատող և ավելի բազմաֆունկցիոնալ է:
Galaxy Note 3 սմարթֆոնն ունի ավելի մեծ էկրան և միաժամանակ երկուսից ավելի խնդիրներ լուծելու, ինչպես նաև արագ անցման հնարավորություն: Այն ստեղծվել է մարդու առօրյան ավելի հեշտ դարձնելու և օգտագործելիս դժվարություններ չառաջացնելու համար: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:









































