Ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ: Այցը կրում էր ճանաչողական-ուսումնական բնույթ, որի շրջանակներում ուսանողների առջև դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները:
Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Վերջինս ողջունելով ուսանողներին` կարևորել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների առաջին արտագնա ուսումնական այցը արտերկիր` հույս հայտնելով, որ դա լավ ավանդույթի սկիզբ կդառնա:
ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկա իրավիճակը, իրականացվող միջոցառումները և համագործակցության ոլորտները, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը: Այնուհետև դեսպանը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին:







































