Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Կառավարման ծրագիրը ԱԺ կբերվի հունիսի 19-ին. ինչպե՞ս կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը

Ամենայն հավանականությամբ, կառավարության ծրագիրը Ազգային ժողով կներկայացվի երկուշաբթի օրը՝ հունիսի 19-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այն կլինի հավակնոտ ծրագիր:

Նախորդ արտահերթ նիստին Ազգային ժողովը 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որին դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը» չմասնակցեց քվեարկությանը, կողմ էր ՀՀԿ-ն: Առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 21 դեմ, 0 ձեռնպահ, ընդունվեց նաև կառավարության ներկայացրած 2017-2020թթ. մասնավորեցման ծրագիրը, որին դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը և «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը:

«Ծառուկյան» դաշինքը սպասում է կառավարության ծրագրին՝ քանի դեռ չի տեսել, չի շտապում մեկնաբանել: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կառավարությունը նոր է ձևավորվել, թող բերի տեսնենք՝ ինչ ծրագիր է բերելու»:

Նախորդ 7-8 ամիսների կառավարության աշխատանքը Միքայել Մելքումյանը գնահատեց հետևյալ կերպ. «Մենք ասում էինք, որ մեր կառավարման համակարգը լուրջ թերություններ ունի: Սա Սահմանադրության պահանջ է, որ ՀՀ նախագահի և վարչապետական ինստիտուտը իրավունքների և պարտականությունների մեջ որոշակի դիսոնանս է առաջացնում: Եվ այսօր մենք ապրում ենք նախորդ Սահմանադրության կառավարման համակարգով: Իսկ 2018-ի ապրիլին հստակ պարզ է լինելու, թե նոր ձևավորվող կառավարությունը վարչապետի ղեկավարությամբ ինչ դաշտում կգործի»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ եթե վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, կաջակցի՞ արդյոք նրան «Ծառուկյան» դաշինքը, Միքայել Մելքումյանը ասաց, որ դա քաղաքական մեծամասնության խնդիրն է:

Նա նշեց, որ կան մոտեցումների տարբերություններ կառավարության որդեգրած քաղաքականությունից: Այդ տարբերությունը, Միքայել Մելքումյանի խոսքով, իրենց դաշինքի առաջարկած 15 կետերն են, որոնք ամենահրատապերն են, և որոնք չեն լուծվում, որովհետև կառավարման մեխանիզմը և մոտեցումները տարբեր են:

«Այս տարի նախատեսված է շուրջ 850 միլիոնի ներդրում, 3 տարվա ընթացքում՝ 3,2 միլիարդ: Պաշտոնական տվյալները նայեցի, արտահոսքի և ներհոսքի տարբերությունը կազմում է 40 միլիոն դոլար: Նշանակում է՝ ներդրումների ներգրավման մեխանիզմները թույլ են»,- ասաց նա՝ հավելելով, որ կան մոտեցումների տարբերություններ:

Նա նաև հավելեց, որ գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում կա անկում, իսկ այս երկու ոլորտները մեր տնտեսության լոկոմոտիվներից են:

Կա՞ արդյոք վարչապետի հրաժարականի պահանջ՝ հարցին նա հետևյալ կերպ արձագանքեց. «Կինոն սև ու սպիտակ չէ, այն մասով որ տարբերվում է, մեր մոտեցումները տարբեր են, եթե արդյունք ցույց չտա, մենք մեր մոտեցումները հստակ կասենք, Սահմանադրության մեխանիզմները մեզ թույլ են տալիս դա կիրառելու»:

Ի դեպ, Կարեն Կարապետյանի ներկայացրած նախորդ ծրագրին կողմ քվեարկեցին Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները: ԲՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում