Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Իշխանությունը ոչ միայն Ֆյուլեին է «քցել», այլև ինձ. Արթուր Սաքունց (տեսանյութ)

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ձևավորված է մեկ գաղափարի շուրջ. ֆորումը նախաձեռնել է Եվրոպական միությունը, որի շրջանակներում էլ ստեղծվել է ազգային պլատֆորմը:

Այսօր Երևանում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը նշեց, որ ներկա իրավիճակում հարց է ծագում՝ ի՞նչ է անելու պլատֆորմը, եթե կա մարտահրավեր, այն է՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը:

«Կարող է մի խումբ էլ հավաքվի, ովքեր հանուն Մաքսային միության ազգային պլատֆորմ ստեղծեն: Իշխանությունը ոչ միայն Ֆյուլեին է «քցել», այլև ինձ, քանի որ մենք ոչ միայն ժամանակ, ռեսուրսներ ենք ծախսել, այլև հույսեր ենք կապել ԵՄ-ի հետ, ներդրումներ ենք ունեցել, մեր՝ քաղաքացիների ֆինանսական ռեսուրսներն են գնացել»,- ասաց նա:

Սաքունցի խոսքով՝ եթե պայքարելու ենք ոչ թե ժողովրդավարության զարգացման, այլ դրա պահպանման համար՝ մի խնդիր է, այդ դեպքում բոլոր մասնակիցների համար պիտի հասկանալի լինի՝ ինչ են անելու:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը կորցրեց իրավական պետություն դառնալու հնարավորությունը, իսկ դրա հետևանքները կլինեն լուրջ և շատ արագ: «Կլինեն քաղաքագիտական և դիվանագիտական լուրջ հետևանքներ, ընդ որում՝ սա ոչ թե տարիների, այլ ամիսների պատմություն է»,- ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ Հայաստանն ամեն տարի քայլ առ քայլ կորցնում է իր ինքնիշխանությունը: Այն, որ Ռուսաստանը զինում է ՄՄ-ին անդամակցող Հայաստանի հակառակորդին, Խուրշուդյանը անընդունելի է համարում:

«Հաջորդը Եվրասիական միությունը կլինի, դեռ ռուբլու գոտի է լինելու, որում ներառվելու են միայն Հայաստանը և Ռուսաստանը, քանի որ մյուս անդամ երկրները բավական անկախ են: Մեզ դեռ սպասվում է Հայաստանից աշխատուժի ներգրավում Ալթայի երկրամասում, որով ռուսներն իրենց ժողովրդագրական խնդիրը կլուծեն հայերի միջոցով»,- ասաց նա:

Խուրշուդյանը այս իրավիճակում տեսնում է երկու տարբերակ՝ կա՛մ քաղաքացիական հասարակությունը պիտի մնա իր կրավորական դիրքում՝ համարելով, որ սա քաղաքական հարց է, կա՛մ, տեսնելով սպառնալիքները, ընդունի առավել արմատական կեցվածք՝ թույլ չտալու համար այս զարգացումների խորացումը:

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ անկախ Ասոցացման համաձայնագրին մեր վերաբերմունքից՝ սեպտեմբերի 3-ին կատարվածը ստորացում էր մեր հանրապետության համար: «Հայաստանի վիճակը շատ բարդ է, իշխանությանը ենթարկում են ճնշումների, ինչի հետևանքով երկիրն իր կուրսից շեղվում է: Նորմալ երկրում իշխանությունը հրաժարական կտար, իսկ այս պարագայում ես ինքս մեզ արդեն լուրջ չեմ վերաբերվում»,- ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորված ընդդիմադիր քաղաքական ուժ էլ չկա, հակառակ դեպքում նրանք կպահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ այս դեպքում երևի անհամբեր սպասում էին, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվի, իրենք էլ Ռուսաստանի օգնությամբ այստեղ խժդժություններ անեն: Իշխանյանը նաև նշեց, որ հիմնավոր կասկածներ ունի՝ արդյոք սահմանադրական բարեփոխումները միտված չե՞ն նաև նախագահի անժամկետ իշխանությանը: Նա նշեց, որ դեռևս չի պատկերացնում գործողությունների «Պլան Բ»-ն:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշեց, որ անհրաժեշտ է ձևավորել պլատֆորմի աշխատանքի օրակարգ, հասկանալ՝ ժամանակային առումով որն է առաջնային, որը՝ երկրորդական. կան հարցեր, որ հրատապ են, կան, որ սպասում են մեկ ամիս:

«Սեպտեմբերի 3-ին մեր իշխանություններն ապացուցեցին, որ իրենք իրենց վստահված գործառույթը չեն իրականացնում, բայց եթե ես պահանջում եմ հրաժարական, պիտի հասկանամ՝ հաջորդ ընտրություններում ում օգտին եմ քվեարկելու: Եթե որևէ մեկին չեմ պատկերացնում, ապա ես դրա իրավունքը չունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ հասկանում է՝ դա դեմք փրկելու խնդիր է, սակայն կարող է դառնալ նաև ցեխ քսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում