Հնդկաստանում ռեստորանի սեփականատիրոջը ձերբակալել են կասկածելի հանգամանքներում թեյ խմելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վիջավ Պատիլին է մոտեցել ոստիկանն ու հարցրել, թե ինչ է նա անում վրանի մոտ՝ թեյը ձեռքին: Տղամարդը պատասխանել է, որ ցանկանում է թեյ խմել, սակայն ոստիկանին այդ պատասխանը կասկածելի է թվացել, այդ իսկ պատճառով Պատիլին ձերբակալել են մինչ հանգամանքները պարզելը:
Սակայն Մումբայի Գերագույն դատարանը կանգնել է ռեստորանի տիրոջ կողքին: Ինչպես պարզաբանել է դատավորը, թեյ խմելու ձևը բոլոր մարդկանց դեպքում տարբեր է, սակայն դա չպետք է դառնա ձերբակալության առիթ: