ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որդու՝ Բերոնի հետ պաշտոնապես տեղափոխվել է Սպիտակ տուն։
Մելանյան հայտնել է, որ ուրախ է Սպիտակ տուն տեղափոխվելու կապակցությամբ՝ Twitter –ում հրապարակելով լուսանկար ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի պատուհանից տեսարանով։
«Անհամբերությամբ սպասում եմ հիանալի պահերի, որոնք կունենք նոր տանը»,-գրել է նա։
Մելանյան որդու հետ մնացել էր Նյու Յորքում, որպեսզի Բերոնը կարողանար ավարտել ուսումնական տարին։










































