ԵՄ-ն պետք է ուժեղացնի իր հնարավորությունները պաշտպանության ոլորտում, սակայն չկանգնի ռազմական դաշինքի վերածման ուղու վրա։ Այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք պետք է ամրապնդենք մեր ռազմական հնարավորությունները՝ առանց մեր բնույթի փոփոխման»,-ասել է նա։
«Անվտանգության համար ծախսերի մեծացումն ազգային ընտրություն է։ Նույնիսկ եթե ներդրումների մակարդակը մնա այնպիսին, ինչպիսին կա, ԵՄ առանձին երկրների պաշտպանական հնարավորությունների արդյունքն առավելագույնի հասցնելն անցնում է ԵՄ-ում ուժեղացված համակարգման միջով»,-ընդգծել է Մոգերինին։
Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի լինել ՆԱՏՕ-ի գործընկերը։









































