Դատարանը մինչև դեկտեմբեր հետաձգել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդու՝ Սեյֆ Ալ-Իսլամի գործով լսումները: Նրան մեղադրում են ազգային անվտանգության դեմ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ամբաստանյալի փաստաբանին:
Դատավարությունը պետք է սկսվեր այսօր, սակայն դատավորը որոշել է տեղափոխել գործընթացի սկիզբը:
«Սեյֆ Ալ-Իսլամը կանգնել էր Զինտան քաղաքի քրեական դատարանի առջև, որը որոշեց տեղափոխել լսումները դեկտեմբերի 12-ին, որպեսզի կարողանան ներկա գտնվել նաև այլ մեղադրյալներ»,- ասել է փաստաբանը:








































