ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել է Ռաքքայի վրա ավիագրոհի արդյունքում: Այս մասին հյատնում է Daily Mail-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Պարբերականը միաժամանակ նշում է, որ ահաբեկչի ոչնչացման մասին տեղեկություններ բազմիցս են հաղորդվել: Առայժմ վերջին տեղեկության հաստատում չի ստացվել այդ թվում՝ ԴԱԻՇ-ի կողմից:
Ավելի վաղ հետախուզական կառույցները հայտնել էին, որ գրոհայինների առաջնորդն Իրաքում է եղել՝ Մոսուլ քաղաքում, սակայն կարողացել է լքել քաղաքը այնտեղ իրաքյան բանակի գրոհի սկսվելուց հետո: Հաղորդվում էր նաև, որ ահաբեկիչը ձերբակալվել է շրջափակված Մոսուլից սիրիական սահման հասնելու փորձի ժամանակ և կալանքի տակ է: Սակայն այս տեղեկությունը Պենտագոնում հերքեցին:












































