Երեկ 47-ամյա Քեթրին Զետա-Ջոնսն իր ինսթագրամյան էջի հետևորդներին ուրախացրել է ամուսնու՝ դերասան Մայքլ Դուգլասի հետ նոր լուսանկարով: Լուսանկարն արվել է Բերմուդյան կղզիներում հանգստի ժամանակ:
«Գիշերները Բերմուդյան կղզիներում»,- նկարը կարճ մակնաբանել է Քեթրինը:
Երկրպագուները չեն դադարում աստղային զույգին հաճոյախոսություններ անել: Նրանք կարծում են, որ դերասանների ամուսնությունն ամենաամուրներից է հայտնի ընտանիքների շարքում: Իհարկե, ամուսինները 17 տարում դժվարություններ էլ են ունեցել՝ հասնելով բաժանության շեմին, բայց կարողացել են հաղթահարել բոլոր խնդիրները:
Հիշեցնենք՝ զույգը երկու երեխա ունի՝ 17-ամյա Դիլոնը և 14-ամյա Քերիսը:












































