Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Նալբանդյանի պոռթկումը, կամ ո՞վ լուրջ կընդունի Հայաստանի պահանջը

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա ԼՂՀ ռսզմա-քաղաքական ղեկավարության հետ: Դատելով Երևանում երեկ կայացած հանդիպումներից` կարելի է եզրակացնել, թե ինչպիսի նոր նշաձող է սահմանել հայկական կողմը: Այս համատեքստում, դատելով պաշտոնական լրահոսից, հատկապես ուշագրավ է եղել համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մեր նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, երբ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:

Պաշտոնական այս տեղեկությունը չի մանրամասնում մի քանի հարցեր: Արդյո՞ք Նալբանդյանը հնչեցրել է հայկական կողմի նոր պահանջը, ակնկալիքը համանախագահներից` որպես Երևանի նոր քաղաքականություն, ըստ էության` բացառելով բովանդակային որևէ բանակցություն, քանի միջնորդները չեն ձեռնարկել կոնկրետ գործողություններ, թե՞ Նալբանդյանի նախապայմանն ընդամենը հաջորդել է Մինսկի խմբի կարգավորման որևէ առաջարկի կամ հայ-ադրբեջանական նոր հանդիպում կազմակերպելու հերթական նախաձեռնությանը:

Համենայն դեպս, Երևանի պահանջը կոշտ է և ենթադրել է տալիս, որ Հայաստանը չի մասնակցելու որևէ բանակցության, բովանդակային քննարկման` մինչև միջնորդները չսանձեն պատերազմի վերսկսմանն ուղղված Ադրբրջանի սադրանքները: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ են համարում պատերազմի սանձազերծման վտանգը և նրամց դիրքորոշումը պայմանավորված է հենց այս հանգամանքով:

Դժվար չէ նկատել, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության շեշտադրումներն էապես փոխվել են: Եթե մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից միջազգային հանրությանն, ըստ էության, ուղերձ էր հասցեագրում, թե Հայաստանը պատրաստ է բանակցել Կազանի փաստաթղթի շուրջ, ապա երեկ Նալբանդյանը բացառել է նման հնարավորությունը:

Երևանում շատ լավ հականում են, որ հասցեական հայտարարությունն այն առավելագույնն է, ինչը կարելի էր ակնկալել Մինսկի խմբի համանախագահությունից ու այս մարմինը հաստստ կոնկրետ գործողություննր չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ կամ չի նախաձեռնի, որպեսզի վերջինիս դեմ պատժամիջոցներ կիրառեն ՄԱԿ-ը կամ միջազգային այլ կառույցներ: Սա` մի կողմից կհակասի համանախագահության միջնորդական մանդատին, մյուս կողմից` կլինի անուղղակի խոստովանություն, որ կարգավորման համանախագահության ռեսուրսները սպառված են:

Իսկ միգուցե Մինսկի խմբից ա՞յլ բան է ակնկալում Երևանը: Օրինակ, ցանկանում է ստանալ «Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը» սանձելուն ուղղված սեփական հնարավոր ռազմական գործողությունների միջազգային լեգիտիմություն: Գուցե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ միայն հնարավոր գրագետ ռազմական կանխարգելիչ գործողություններով է հնարավոր սանձել Բաքվի ռազմատենչությունը և կանխել նոր պատերազմի սանձազերծումը: Սա կլիներ ինքնիշխան ու ինքնաբավ արտաքին քաղաքականություն ունեցող երկրի դիրքորոշում: Բայց նույն միջազգային հանրությունն արդյո՞ք լիարժեք սուվերեն է համարում Հայաստանին, որը նույն ԱԳ մակարդակով Մոսկվայի հետ է համաձայնեցնում հայ-ամերիկյան հարաբերությունների անգամ տեխնիկական կողմին վերաբերող մանրամասները: Արդյո՞ք համանախագագները կհամարեն, որ երեկ Երևանում լսել են Հայաստանի նոր դիրքորոշումը, լուրջ կընդունե՞ն իրենց հասցեագրված պահանջը, թե՞ կհամարեն, որ սա եղել է մեր երկրի իշխանության հերթական պոռթկումը, որը շուտով սրբագրվելու է նույն Նալբանդյանի կամ Սերժ Սարգսյանի որևէ խաղաղասիրական ելույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում