Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը Հոկեյի միջազգային ֆեդերացիային կոչ է անում հոկեյի աշխարհի առաջնությունը չանցկացնել Բելառուսում:
Եվրախորհրդարանը նման կոչով հանդես է եկել Բելառուսում քաղբանտարկյալների հանդեպ կիրառվող կտտանքների կապակցությամբ:
«Մենք չպետք է Եվրոպայի վերջին բռնապետական վարչակարգին թույլ տանք անցկացնել միջազգային սպորտային միջոցառում, որը օրինականություն կշնորհի նրան»,- ասվում է փաստաթղթում:
Բանաձևի հեղինակները առաջին հերթին հանդես են գալիս քաղբանտարկյալների ազատ արձակման և մարդու հիմնական իրավունքների ու խոսքի ազատության իրավունքի պահպանման օգտին:










































