Առողջ կենսակերպի կողմնակիցները կազմակերպել են Squat Your Dog («Կքանստիր շանդ հետ») ֆլեշմոբը: Այս մասին հայտնում Է People-ը:
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցում ֆիթնեսով են զբաղվում կենդանիների հետ: Փոստերն ուղեկցվում են #SquatYourDog հեշթեգով:
Նշվում է, որ առցանց-ակցիան նախաձեռնել է Տեխասի նահանգի բնակչուհի ֆիթնես-բլոգեր Ալիսա Գրինը: Մետաղաձողի փոխարեն նա օգտագործել է իր ռետրիվերին՝ Քոլոնելին: Նախաձեռնությանը հետևել են Գրինի ինսթագրամյան էջի բաժանորդագիրները՝ մոտ 20 000 մարդ, հետո ֆլեշմոբն ավելի լայն տարածում է գտել:











































