Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Վաղը կպահանջեն զոհել Ղարաբաղը, և Սերժ Սարգսյանը կզոհի նաև Ղարաբաղը. հրապարակախոս

Հայաստանը չի կարող միանալ մի միության, այս դեպքում` Մաքսային միությանը, որը կսահմանափակի նրա ազատությունն ու ինքնիշխանությունը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտեց «Անկախության երթ» ֆեյսբուքյան իվենթի անդամ Կարեն Թովմասյանը` հավելելով, որ նախաձեռնության անդամները սեպտեմբերի 21-ին մտադիր են դուրս գալ փողոց և վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու` 22 տարի առաջ կայացված որոշումը:

Ասուլիսի մյուս բանախոս, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, քսան տարիների բոլոր ձեռքբերումները մեկ ակնթարթում ջուրը կընկնեն: «Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ Սերժ Սարգսյանը, հայտարարելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, խախտել է Սահմանդրությունը: Այսօր արդեն մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Երբ մարդ չորս տարի շարունակ մի բան է պնդում, և ընդամենը մեկ օրում փոխում է կարծիքը, ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ են գործադրվել: Հնարավոր է` վաղը պահանջեն զոհել Ղարաբաղը, և նա զոհի նաև Ղարաբաղը»,- ասաց նա:

Մարինե Պետրոսյանի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցության ֆենոմենը իշխանությունները սոցիալապես վատ վիճակում ապրող ժողովրդին բացատրում են խաբեությամբ: «Բայց երբ մեկ-երկու րոպե զրուցում եմ անծանոթ մարդկանց հետ, բացատրում Մաքսային միության բուն էությունը, մարդիկ ասում են՝ կա՞ այդ կառույցին մեր անդամությանը դեմ մի նախաձեռնություն, որին կարող ենք գալ-անդամագրվել»:

Ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացած Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ ոչ ոք, անգամ երկրի նախագահը, իրավունք չուներ Մոսկվայում միանձնյա կերպով հայտարարել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: «Ոչ ոք իրավուքն չունի վտանգել ազգային ինքնիշխանությունը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում