Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին չեղարկել է Թուրքիա այցը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախորդ շաբաթ Թամիմ բին Համադ ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են Թուրքիայում հունիսի 10-ին հանդիպում անցկացնելու մասին։
Այցի չեղարկման պատճառ է նշվում տարածաշրջանում վերջին իրադարձությունները։




































