Friday, 07 06 2024
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել

Հունիսի 6-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան մրցույթը

36 երաժիշտ 11 երկրներից ժամանելու են Երևան՝ մասնակցելու հունիսի 6-13-ը կայանալիք Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին: Մրցույթի բացումն ազդարարող համերգը կբացի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Մրցույթին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Այս տարի մրցույթի ժյուրին լինելու է բազմազգ:

Դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ժյուրիի անդամներն են երաժիշտներ Ռուսաստանից, Կանադայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից:

Կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը, ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներ Ռուսաստանից, Վրաստանից և Ղրղզստանից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները. դաշնակահարների համար. 1-ին մրցանակ՝ 15,000 ԱՄՆ դոլար, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ, ինչպես նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիև) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջանի մասնակցության հնարավորություն, 2-րդ մրցանակակիրը կարժանանա 10,000 ԱՄՆ դոլար պարգևի, արծաթե մեդալի և դափնեկրի դիպլոմի, իսկ 3-րդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարի, բրոնզե մեդալի և դափնեկրի դիպլոմի:

«Կոմպոզիցիա» անվանակարգի համար նախատեսված է մեկ մրցանակ՝ 5000 ԱՄՆ դոլարի չափով, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով:

Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան – մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում