Երաժիշտ Ջասթին Բիբերն ու պրոդյուսեր, դիջեյ Դևիդ Գետտան թողարկել են 2U տեսահոլովակը, որում նկարահանվել են հայտնի մոդելներ։ Մեկ օրում հոլովակը YouTube-ում դիտվել է 1.8 մլն անգամ։
Տեսահոլովակում հայտնվում են Victoria’s Secret-ի աստղեր Ժասմին Տուկսը, Ստելլա Մաքսվելը, Ռոմի Սթրեյդը, Էլզա Հոսկը, Սարա Սամպայոն և Մարտա Հանթը։
Ինչպես հայտարարել է Գետտան, Բիբերը եզակի ձայն ունի։ Դիջեյը նշել է, որ հարգում է երգչին ոչ միայն տաղանդի համար, այլև ընտրության։









































