Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Արթուր Բաղդասարյանի նոր բիզնեսը. ռուսական լիցեյն այս տարի կբացվի. armtimes.com

Երևանի Հերացի փողոցի սկզբնամասում՝ Ճոպանուղու նախկին շենքի հարևանությամբ շուտով կգործի Հայաստանում ռուսական առաջին լիցեյը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցներով կառուցված շենքը, որը պետք է դառնար ՀԱՊԿ ակադեմիա և մասնագետներ տար միջազգային այդ կազմակերպությանը, կծառայի մի քանի ուսումնական հաստատության: Մեկը «ՀԱՊԿ-ի և Եվրազեսի» ակադեմիան է, իսկ մյուսը՝ «Հայաստանում ռուսական լիցեյը»: Մի կողմ դնենք, թե ինչ մասնագետներ են տալու այս երկու հաստատությունները, և պարզենք, թե ո՞վ է կանգնած կրթական հաստատությունների թիկունքում:

2017 թվականի սեպտեմբերից իր դռները բացող Հայաստանում ռուսական լիցեյը նոր է իրավաբանական կարգավիճակ ստացել: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը պարզեց, որ «Հայաստանում ռուսական լիցեյ» կրթական հիմնադրամը պետական գրանցում է ստացել մոտ մեկ ամիս առաջ՝ 2017 թվականի մայիսի 12-ին: Գործունեության հասցեն նշված է Երևան քաղաքի Հերացի 2-ը՝ նույն շենքը, որը վերը նշեցին: «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի հիմնադիրը հանդիսանում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հինադրամը: «Ռուսկի լիցեյի» կանոնադրությունը հաստատման է ներկայացրել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որը 5-րդ գումարման Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանն է:

«Հայաստանում ռուսական լիցեյ» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է`Աշոտ Արտեմի Բալյանը: Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղեցրել է ՕԵԿ-ի ռեբրենդինգից հետո ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 72-րդ տեղը: ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Աշոտ Բալյանը գործազուրկ է՝ ոչ մի տեղ չի աշխատում: Ակնհայտ է, որ նա արհեստական է նշանակվել հիմնադրամի տնօրենի պաշտոնում, քանի որ նաեւ ժամանակավոր պաշտոնակատարն է հանդիսանում:

Այս հիմնադրամի ոչ ֆորմալ տնօրենը «Օրինաց երկիր» խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր է՝ Լեւոն Դոխոլյանը: Վերջինս այժմ զբաղված է «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի ղեկավարմամբ: Ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ակտիվորեն կիսվում է լիցեյի ընդունելության վերաբերյալ հայտարարություններով: Լեւոն Դոխոլյանը պատահական մարդ չէ, նա «Հայկական վերածնունդ» կուսակցության կարկառուն անդամ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է (դստեր ամուսինը):

Կարող ենք արձանագրել, որ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ջանքերով, երբ վերջինս դեռեւս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, հիմնադրվեց ՀԱՊԿ ակադեմիան, որը, սակայն հետագայում դարձավ Արթուր Բաղդասարյանի մերձավորների համար աշխատատեղ ապահովող ձեռնարկություն:

Նորակառույց ՀԱՊԿ ակադեմիայի շենքի առաջին երկու հարկերը զբաղեցնում է «ՀԱՊԿ-ի և Եվրազես-ի ակադեմիան», իսկ երրորդ հարկում տեղակայված է «Հայաստանում ռուսական լիցեյ»-ը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում