Apple ամերիկյան կորպորացիայի iOS 11 օպերացիոն համակարգում ավելացվել է զանգերի ավտոմատ պատասխանի գործառույթը։ Այս մասին հայտնում է bgr.com պորտալը։
Օպերացիոն համակարգի կարգավորումներում հնարավոր կլինի ընտրել այն ժամանակահատվածը, որից հետո գործառույթը կմիանա:
Արտադրողը չի կարծում, թե բոլորը կօգտվեն նոր գործառույթից, սակայն որոշ մարդկանց համար այն մեծ կարևորություն կունենա։
Ներկայում փորձարկվում է iOS 11 օպերացիոն համակարգի առաջին բետա տարբերակը։ Դրա թողարկումը սպասվում է այս ամսվա վերջին:










































