«Հետք»-ի փոխանցմամբ՝ Միացյալ նահագների Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հրապարակել է պանիր արտադրող արտասահմանյան այն ընկերությունների ցանկը, որոնց արտադրանքի մեջ հայտնաբերվել են մանրէներ և թույլատրելի չափաքանակը գերազանցող այլ նյութեր:
Արդյունքում արգելանք են կիրառել 28 երկրների մոտ 100 պանիր արտադրող ընկերությունների արտադրանքի վրա: Ցանկի ընկերություններից 2-ը հայկական են:
Համաձայն այդ տվյալների` հայաստանյան «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտահանած «Լոռի» տեսակի պանրում հայտնաբերվել է աղիքային բակտերիա (ESCHERICHIA, COLI TYPICAL): Հայտանաբերված խախտման վերաբերյալ ահազանգը կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:
Մանրամասները՝ «Հետք»-ում









































