Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Ինչու «գրավել» քաղաքապետարանը

Այսօր Երևանի նորընտիր ավագանու երկու նիստ է տեղի ունեցել: Ավելի ճիշտ կլինի ասել, որ մեկն այն նիստն է, որը նախատեսված է կարգով ու օրենքով, ընտրությունների արդյունքներով, և դրան մասնակցել են ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները, մյուս նիստը բեմականացրել է Զարուհի Փոստանջյանը` հենց քաղաքապետարանի մուտքի մոտ: Կուսակցության ղեկավար, ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նախ քաղաքապետարանի մուտքի մոտ ելույթ է ունեցել, հայտարարել է, որ բոյկոտում են նիստը, այնուհետև ՀՀԿ գրությամբ կարմիր փուչիկներ է պայթեցրել, Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի լուսանկարներով ափսեներ կոտրել:

Տեղի ունեցածին կարելի էր նույնիսկ կարևորություն չտալ, եթե բեմականացումը վերաբերեր միայն ավագանու նիստին, և Փոստանջյանի «գրավման» օպերացիան խորհրդանշական ակցիա լիներ, որով «Երկիր ծիրանի» կուսակցությունն արտահայտում է իր վերաբերմունքը ընտրությունների որակի կամ քաղաքային իշխանության հանդեպ:

Իրավիճակի ողբերգականությունը, սակայն, այն է, որ մենք գործ ունենք քաղաքականության ամբողջական վարկաբեկման, նոր ընդդիմության գաղափարի ձևախեղման հետ: Զարուհին, ինչպես «Սասնա ծռերն» անցած հուլիսին, արմատականացնում է քաղաքականությունը, արհեստականորեն բարձրացնում է հանրության սպասելիքների նշաձողը, նպաստում է հասարակության լյումպենացմանը, որը խեղդում է «Ելքի» ռացիոնալ մոտեցման սաղմերը: Երբ քաղաքական գործիչը խոսում է շենքեր գրավելու մասին, ապա քաղաքականությունը վերջանում է՝ տեղը զիջելով կլոունադային, որը մի կողմից՝ լեգիտիմացնում է իշխանության բռնությունները, մյուս կողմից՝ հանրության մեջ խթանվում են պրիմիտիվ ընկալումները, երբ առկա խնդիրների լուծումը պայմանավորվում է պետական շենքեր գրավելով կամ պաշտոնյաներին ծաղրելով: Այսպես մենք կարող ենք շարունակ դոփել «ծռության» փակ շղթայում:

Զարուհին հրաշալի գիտի, որ ոչ մի քաղաքապետարան էլ չի գրավել, բայց իր քայլով վարկաբեկում է ոչ այնքան Սերժ Սարգսյանին կամ Տարոն Մարգարյանին, այլ նրանց հետ նիստեր անող «Ելքին», որը փորձում է դուրս գալ տարիներ շարունակ հայաստանյան ընդդիմությանը բնորոշ պսևդոհեղափոխական գործելաոճից և հանրությանը ներկայանալ ռացիոնալ մոտեցումներով:

Մյուս կողմից՝ «Ելքը» առայժմ ամբողջովին չի գիտակցում իր նոր քաղաքական և սոցիալական դերը, պատասխանատվությունը՝ շարունակ պնդելով, թե գործելու է այն մանդատի շրջանակներում, որը ստացել է ընտրությունների ժամանակ: Սա, մեղմ ասած, արդյունավետ վարքագիծ չէ, որովհետև եթե «Ելքում» իրապես նոր ընդդիմության, նոր որակի հայտ են ներկայացրել, անխուսափելիորեն պետք է մեծացնեն իրենց պատասխանատվության դաշտը՝ հաշվետու լինելով ոչ միայն իրենց քվե տված 120.000 ընտրողի, այլ նաև ընդդիմադիր ավելի մեծ էլեկտորատի առաջ, որը վերջին ընտրություններում քվե է վաճառել հենց այն պատճառով, որ չի տեսել իրական ընտրություն, չի վստահել ընդդիմությանը:

«Ելքը» պետք է անի ճիշտ հակառակը, ինչով զբաղված է Զսրուհին. այս մարդկանց Գավրոշը դառնալու փոխարեն՝ պետք է փորձի նրանց ընտրական ու քաղաքական վարքագիծը բերել ռացիոնալ դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում