Thursday, 06 06 2024
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար

Ում շահերն է սպասարկում կառավարությունը

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով և շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մայիսի 17-ին Երևանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը մշակել և ներդրել է մեխանիզմներ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս Հայաստանում զարկ տալ վերականգնվող և արևային էներգետիկայի աճին: «Իսկ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիներին: Հայաստանի կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն ու ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար: Առավելապես կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»,- հայտարարել է դեսպան Միլսը:

Դեսպանի այդ հայտարարությունից երկու օր անց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ԱՄՆ դեսպանին: Համաձայն հանդիպման մասին կառավարության հաղորդագրության. «Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են էներգետիկայի, զբոսաշրջության, ՏՏ ոլորտի, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին»: Այսքանը:

Համաշխարհային գերտերության դեսպանը հայտարարում է իր երկրի ընկերությունների կողմից ՀՀ-ում 8 մլրդ դոլարի ներդրում կատարելու ռեալ հավակնությունների մասին, դիմացը Հայաստանի կառավարությունից հավասար խաղի կանոնների ռեալ երաշխիքներ պահանջելով: Խաղի հավասար կանոնների, օրենքի առաջ բոլորի հավասարության առումով ավելի կոպիտ ասելը պարզապես անհնարին էր: Դեսպանն ասել է առավել քան թափանցիկ, այն աստիճանի, որ որևէ մեկի կողմից «մեկնաբանությունների» հնարավորություն չմնա: Մեկ այլ պարագայում 8 մլրդ դոլարի ռեալ ներդրման երաշխիքը կարող էր պարզապես «գլխապտույտ» առաջացնել շատերի մոտ: Որքան էլ, որ անլուրջ էին Գագիկ Ծառուկյանի 15 միլիարդանոց ներդրումների խոստումները կամ վարչապետի մի քանի միլիարդանոց խոստումները, այդուհանդերձ, դրանցով պայմանավորված հասարակության շրջանում որոշակի սպասումներ էին ձևավորվում: Մինչդեռ աշխարհի գերտերության դեսպանն այսօրվա ներդրումների ֆոնին ֆանտաստիկ թվացող թիվ է հայտարարում, որը կառավարության ու երկրի նախագահի կողմից ընդունվում է հեզ «անտարբերությամբ»:

Առավել քան հասկանալի է, որ այս պարագայում տնտեսականից ավելի մեծ է քաղաքական գործոնի առկայությունը, որ տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Նկատենք, որ Վրաստանում Միացյալ Նահանգները ի թիվս այլ ոլորտների՝ նաև էներգետիկայում է լուրջ ներդրումներ արել և անում: Այնպես որ ամեն ինչ հաշվարկված է, հատկապես Կովկասի պես բարդ տարածաշրջանի համար: ԱՄՆ-ն այստեղ իր քաղաքական լուրջ շահերն ունի, որը խիստ համընկնում է ՀՀ-ի շահերին, հնարավորություն ստեղծելով էապես մեղմել Հայաստանի գերկախվածությունը ՌԴ-ից էներգետիկ ոլորտում: Սակայն արի ու տես, որ դա բոլորովին էլ չի ոգևորում ՀՀ կառավարությանն ու կառավարողներին:

Դեսպանի հայտարարություն-առաջարկից անցել է երկու շաբաթ և հայկական կողմը պահպանում է ճչացող լռություն: Դեսպանի հայտարարությունից հետո Կարեն Կարապետյանը բավականին ճկուն քայլ կատարեց՝ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ հանդիպելով վերջինիս հետ: Բնականաբար մեկ օրվա ընթացքում նման կարևորագույն հարցին պատասխանելը գործնականում լուրջ չէր լինի: Իսկ հապշտապ հանդիպումը հնարավորություն տվեց պարոն վարչապետին «թայմ աուտ» վերցնելու, ժամանակ շահելու այն առումով, թերևս պատասխանելու պատասխանատվությունը թողնելով հանրապետության նախագահին: Ի վերջո ոչ ոք միամիտ չի կարծելու, որ վարչապետը խաղի կանոններ է փոխելու, ընդ որում, ոչ թե ասենք բանանի շուկայում (որ այդպես էլ չկարողացավ), այլ մեծ տերությունների (ավելի հստակ ՌԴ-ի) շահերի ներկայացվածությամբ էներգետիկ շուկայում:

Մինչդեռ «դեսպանին ընդառաջելու» դեպքում ՌԴ-ից ՀՀ էներգետիկ կախվածությունը էապես կնվազեր, ինչին էլ կհետևեր տնտեսական կախվածության թուլացումը: Կառավարության «խոնարհ լռության» ֆոնին որոշ տնտեսագետներ հասարակությանը «բացատրում են», որ 8 միլիարդ ԱՄՆ դոլարը կարող է բավականին լուրջ բեռ առաջացնել հայկական տնտեսության և առավել ևս էներգետիկ համակարգի համար, որ նման հավակնոտ ծրագրերի ձախողման դեպքում դժվար թե հնարավորություն լինի փոխհատուցել 8 միլիարդ դոլարը, որ համաձայն համաշխարհային փորձի վերականգնվող էներգետիկան պետք է զարգանա էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն ճանապարհով»: Իսկը Կիկոսի մահը: Սա է ՀՀ ղեկավարության պատասխանը ԱՄՆ դեսպանի 8 մլրդ դոլարի ներդրումների առաջարկին. կառավարության մակարդակով` խոնարհ լռություն, նրա «աշխատակիցների» մակարդակով` բա` եթե, բա` որ, բա` ոնց «վերլուծական մեկնաբանություններով»: Կարծես աշխարհում էլ չկար տնտեսագետ, որ այդքան բարդ բաները հասկանար:

Սա առաջին, միակ, եզակի դեպքը չի Հայաստանի ներկա ու անցյալ կառավարողների համար: Իրանական գազի գնի պատմությունը դեռևս թարմ է, երբ դեսպանը բացահայտ հայտարարում էր, որ Իրանը պատրաստ է շատ էժանով, անգամ գինն էր հուշում, գազ մատակարարել Հայաստանին, իսկ մերոնք դարձյալ խոնարհ լռություն էին պահպանում: Միայն լրագրողների «համառ հետապնդումներից» հետո ստիպված էին իրենց «խոսափողերի» միջոցով աբսուրդի հասնող «մեկնաբանություններ» անել, գրեթե հայտարարելով, որ Իրանի դեսպանը չի հասկացել ինչ է ասում: Իրանի դեսպանը ստիպված էր շատ թափանցիկ «մեկնաբանելու», թե ինչ է ասում:

Հասարակական քաղաքական շրջանակներում շարունակ դժգոհում են, թե ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը սպասարկում է այլ երկրի շահերը: Իսկ ո՞ւմ շահերն են սպասարկում մնացյալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում