Ամերիկյան Թեննեսի նահանգի Վերաքննիչ դատարանը կասեցրել է ցածր ատյանի դատարանի որոշումը, որով արգելվում էր երեխային Մեսիա անվանել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օգոստոսին դատարանում լսումների ժամանակ, երբ քննարկվում էր երեխային հոր, թե մոր ազգանունը տալու հարցը, դատարանը վճռել էր, որ 8 ամսական երեխայի անունը պետք է փոխվի, քանի որ Մեսիան անուն չէ, այլ բիբլիական տիտղոս:
Վերաքննիչ դատաանը վճռել է, որ դատարանին լիազորված էր լուծել երեխայի ազգանվան հարցը, ոչ թե անվան: Երեխան կշարունակի կրել իր անունը, նաև՝ հայրիկի ու մայրիկի ազգանունը:








































