ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է գլխավոր քարտուղարի զեկույցը՝ ԴԱԻՇ-ի կողմից խաղաղության ու անվտանգության սպառնալիքի մասին, որում հաշվարկված է Իրաքում և Սիրիայում խմբավորման գրոհայինների թիվը։
Համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ահաբեկիչների շարքերում կռվում են 12-20 հազար գրոհայիններ, նրանց թիվը զգալիորեն պակասել է վերջին 16 ամիսներին։ Դանդաղել է նաև օտարերկրացի գրոհայինների հոսքը։ ԱԽ-ում կարծում են, որ այժմ միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքը կայանում է սեփական երկրներ գրոհայինների վերադարձի և հակամարտության գոտուց այլ տարածաշրջաններ նրանց տեղաշարժի մեջ։
ՄԱԿ-ում նշում է, որ ԴԱԻՇ-ի ֆինանսավորումը գտնվում է կրիտիկական մակարդակի վրա։ Ահաբեկիչները նախկինի պես շահույթ են ստանում նավթի անօրինական վաճառքից և շորթումներից։ Փորձագետները կարծում են, որ ինքնահռչակ խալիֆայության ամսական եկամուտները կազմում են մի քանի տասնյակ մլն դոլար, մինչդեռ 2015 թվականին ԴԱԻՇ-ի եկամուտները կազմել են ամսական մինչև 500 մլն դոլար։









































