Միացյալ թագավորությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Exit poll-ի տվյալներով՝ վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցությունը կկորցի մեծամասնությունը, ինչը կհանգեցնի երկրում այսպես կոչված «կախյալ» խորհրդարանի առկայության։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Exit poll-ի տվյալներով՝ Պահպանողականները կլինեն խորհրդարանում ներկայացված ամենամեծ կուսակցությունը՝ 314 տեղ (կորուստը՝ 17 պատգամավորական աթոռ), Լեյբորիստները կստանան 266 տեղ (+34)։
Ընտրությունների հիմնական ինտրիգը կայանում էր նրանում, թե իշխող Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Թերեզա Մեյը, իշխանության ղեկին կմնա՞ առաջիկա 5 տարում։ Եթե ընտրարշավի հենց սկզբում պահպանողականների հաղթանակը կասկած չէր հարուցում, ապա քվեարկությունից մեկ օր առաջ փորձագետները սկսել են խոսել այսպես կոչված կախյալ խորհրդարանի իրական հնարավորության մասին, երբ ոչ մի կուսակցություն չի հավաքի 326 մանդատ։
Ապրիլի վերջին Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նման արմատական քայլի պատճառ էր քաղաքական գործիչն անվանել ԵՄ-ից դուրս գալու բանակցություններին ընդառաջ իր դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունը։








































