Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ Ռաքքա նահանգի արևմուտքում և դրան հարակից Հալեպի հարավաևելյան շրջաններում ահաբեկիչներից ազատագրել են 37 գյուղ և տնտեսություն։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԶՈւ հրամանատարության ներկայացուցչին։
Գործողության ընթացքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 500 գրոհային։ Հակառակորդը նաև ռազմական տեխնիկայի կորուստ է կրել։ Ոչնչացվել է 6 տանկ և զրահամեքենա։









































