Այսօր Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ինքնասպանություն գործած կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին:
Կինը երկու երեխա ուներ: Տղայից բացի` նաև աղջիկ, որը 10 ամսական է: Հարևանները երեխաների մորը գտել են տան բակում՝ խողովակից կախված։
Ինքնասպան եղած Աննայի ամուսինը պայմանագրային զինծառայող է:
Աննայի մոտ որևէ գրություն չի հայտնաբերվել։
Նշվում է, որ ամուսիններն ապրել են սոցիալապես ապահովված պայմաններում:
Սպանության վարկածը գյուղում չի քննարկվում: Կնոջ վրա բռնության հետքեր չեն եղել:








































