Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

«Յուղը վրեն միություն»

Հայաստանում, ինչպես երևում է, ոչ թե թեժ, այլ գոլ աշուն է սպասվում, և այդ տեսանկյունից ամառն իր թեժությամբ կմնա անգերազանցելի, եթե իհարկե իշխանությունները չորոշեն աշնան ընթացքում հասարակությանը գրգռել տրանսպորտային ուղեվարձերի թանկացմամբ: Համենայնդեպս, արդեն իսկ ցրցամը տրվել է, և հասարակության «բերանի գյոլն» են փորձում` տեսնելու համար, թե ինչքանով է վառ հասարակական դիմադրունակության այն ալիքը, որը քաղաքապետարանին և իշխանություններին ստիպեց նահանջել ամռանը:

Ամենայն հավանականությամբ իշխանությունները հարցը կտեղափոխեն ձմեռ` աշունն ավելորդ չթեժացնելու համար: Եթե այդ հարցը չլինի, ապա դժվար է պատկերացնել, թե ով և ինչպես է աշուն թեժացնելու Հայաստանում: Սրանով էլ բացահայտվում է հայկական քաղաքական դաշտի հերթական փուչիկը, երբ հասարակությանը պարբերաբար կերակրում են աշնանային սպասումներով, տարեցտարի, իսկ հետո սկսում արդարանալ, թե ինչու աշուն չեղավ կամ եղավ, բայց թեժ չէր: Ինչի՞ հիման վրա են արվում նման կանխատեսումները` հասկանալի չէ, կամ ավելի ճիշտ պարզ է, որ դրանք անհիմն կանխատեսումներ են, այսինքն` կանխատեսումներ էլ չեն, այլ դատարկ դեկլարացիաներ, որ քաղաքական ուժերն անում են հասարակության առաջ ինչ-որ բան ասած լինելու համար: Հայաստանում քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտները զբաղված են հենց դրանով՝ կամ փիլիսոփայում են, կամ էլ պարզապես դատարկ, ծեծված, արժեզրկված տրադաետային դեկլարացիաներ տարածում, որոնք հասարակության վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում:

Գործնական քաղաքականություն Հայաստանում չկա: Նման քաղաքականության տակ ներկայացվում են ընդամենը ներիշխանական, ներքաղաքական պալատական ինտրիգներն ու պայմանավորվածությունները: Ի դեպ, հրապարակային հայտարարությունները հենց ծառայում են այդ ամենին՝ որպես իշխանությունների հետ առևտրի միջոց կամ առիթներ: Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ որոշման հրապարակումը առավել քան պարզորոշ ի ցույց դրեց այդ ամենը: Հայաստանում չգտնվեց մի քիչ թե շատ ազդեցիկ ուժ, որը կհայտարարեր ճիշտ որոշման մասին, և չգտնվեց մի ուժ, որը կհայտարարեր անթույլատրելի շրջադարձի մասին: Այսինքն` Հայաստանում քաղաքական համարձակությամբ և պատասխանատվությամբ ուժ չգտնվեց:

Գտնվեցին Սերժ Սարգսյանին հայհոյողներ, որոնց հայհոյելու ունակությանը որևէ մեկը երբեք չի էլ կասկածել: Կարծես Սերժ Սարգսյանին հայհոյելով լուծվեցին բոլոր հարցերը, հանվեցին Հայաստանի վրա կախված վտանգները, վերացավ ավանտյուրան, որի մեջ Հայաստանը ներքաշել էր Սերժ Սարգսյանն իր քաղաքական խաղերով: Սերժ Սարգսյանին հայհոյելը դարձել է քաղաքական վարքի չափանիշ: Ընդ որում` քարը գլուխը, եթե դա լիներ նվազագույն չափանիշ: Քաղաքական ուժերի համար դա դարձել է առավելագույն չափանիշ: Բայց նույնիսկ դա են լղոզում: Այսինքն` ՀԱԿ-ը քննադատում է ուղղակի, իսկ ահա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի մասին կամ լավը, կամ ոչինչ և հայհոյում են միայն ՀՀԿ-ին կամ ընդհանուր իշխանական համակարգը: Սակայն խնդիրը, իհարկե, սա չէ:

Պետք էլ չէ, որ հայհոյեն Սերժ Սարգսյանին, կամ ավելի ճիշտ իրենց գործն է կհայհոյեն, թե չեն հայհոյի: Պետք է, որ հասարակությանը ներկայացվեն քաղաքական հստակ դիրքորոշումներ, լինի հասարակությանը, հասարակական կարծիքն առաջնորդելու փորձ: Ընդ որում` ոչ թե հանրահավաք առաջնորդելու, այլ առաջնորդելու դեպի որոշակի գաղափար, որոշակի քաղաքակրթական ճանապարհ՝ լինի այդ ճանապարհը բացառապես Հայաստանի՞ ներսում, թե՞ կողմնացույցի որևէ կողմում: Միայն թե լինի, միայն թե քաղաքական ուժերը դուրս գան դեկլարացիաներից և հայտնեն կոնկրետ դիրքորոշումներ Հայաստանի առջև կանգնած բոլոր խնդիրների առումով, միայն թե չասեն, թե հիմա ոչինչ չգիտենք, երբ որ իմանանք, այն ժամանակ էլ կխոսենք: Բայց չէ՞ որ քաղաքական ուժի գործն իմանալն է, իմանալն ու հասարակությանը հայտնելը:

Այսօր բոլորը քննարկում են Մաքսայինի հեռանկարները: Մեկը ինչ-որ բան տեսնում է, մյուսները վատից բացի` այլ բան չեն տեսնում: Սակայն, բոլոր թեր և դեմ կողմերը մի կողմ, մեկ դրական բան արդեն իսկ առկա է: Կայացված որոշումը կարծես թե վերջնականապես ցույց տվեց, թե ինչքան ոչ ադեկվատ է Հայաստանի քաղաքական դաշտը, և ինչքան կտրված են այդ դաշտի հիմնական դիրքերում խրամատավորված քաղաքական ուժերը պետության և հասարակության առջև կանգնած կարևոր գործընթացներից: Մաքսային միության դրական էֆեկտն այս առումով առկա է: Սակայն, մյուս կողմից, իհարկե դա ոչինչ է, քանի որ չկա ներկայիս քաղաքական դաշտի այլընտրանք, չկան այլ հայտեր հասարակությանը, չկան այլ որակներ, չկան այլ մոտեցումներ և մտածողություն, այլ մակարդակի պատրաստ քաղաքական ուժեր:

Ամեն ինչ մեկ ստանդարտի, մեկ շտամպի մեջ է, և տարբերություններն ընդամենը ծավալական են: Իսկ նման իրավիճակում դիրքերը պահում են նրանք, ովքեր ծավալով շատ են և նաև հարմարվել են իշխանական խաղի կանոններին և առավելագույն հարմարավետությունն առաջարկել իշխանություններին՝ բազմապրոֆիլ և բազմաբովանդակ հարմարավետությունը, սկսած իշխանություններին չխանգարելուց,- անսպառ հայհոյանքը և ամենուր իշխանությունների ականջների մանիակալ փնտրտուքը միայն մոլորյալներն ու մանկամիտները կհամարեն խանգարել,- վերջացրած ընտրությունները կեղծելու հարցում մատուցած մանր ու մեծ ծառայություններով՝ առաջին հերթին հասարակական գոլորշին կուտակելու և հետո մեղմորեն բաց թողնելու մասով:

Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ ձգտում են առիթներն օգտագործել դիրքերը փոխելու համար, սակայն այս աշունը կարծեք թե այլևս բաց թողնված կամ չկայացած առիթ է, որովհետև «եղիցի Մաքսային միություն», որն էլ յուղեցին «քաղաքական միության» անդամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում