Monday, 06 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Անավարտ ընդդիմափոխություն

Հետընտրական շոկից հետո կարծես թե աստիճանաբար ուշքի են գալիս խորհրդարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտրությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը համենայնդեպս սկսել են կամաց-կամաց արտահայտվել, թեև իհարկե ոչ բոլորը: Առայժմ առավելապես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ կարծես թե առիթը բաց չի թողնում հանրությանը խոսք ասելու համար, թեև այդպիսի առիթներն առայժմ ոչ թե ավելի շատ քաղաքական են, այլ հիշատակի կամ տոն օրերի հետ կապված:

Այդուհանդերձ, մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում Սեյրան Օհանյանի հետագա քաղաքական գործունեության մասին: Հատկանշական էր այն, որ մի քանի շաբաթ առաջ Սեյրան Օհանյանի Հայասան վերադառնալու մասին արտահայտվել էր նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը նաև հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը մարդկային նորմալ հարաբերություն է պահում ներկայիս բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ և նա ռազմա-քաղաքական կարևոր պատասխանատվության կրող է եղել ու կլինի, հետևաբար Հայաստանից նեղանալու և հեռանալու մասին խոսք լինել չի կարող:

Այդպիսով, Ռուզաննա Խաչատրյանի այդ ակնարկում նշմարվում էր այն, որ խորհրդարանական ընտրություններին կոշտ ընդդիմության դիրքերից հանդես եկող պաշտպանության նախկին նախարարը հետագա քաղաքական գործունեությունը եթե շարունակի, ապա ամենայն հավանականությամբ առավել զուսպ և չափավոր ընդդիմադիր նոտաներով: Թեև, մեծ հաշվով, եթե դուրս գանք զուտ ՕՐՕ շրջանակից, այստեղ նույնիսկ մինչ տարբեր կոնսպիրոլոգիական սխեմաներ կամ վարկածներ դիտարկելը, անհրաժեշտ է իհարկե արձանագրել, որ Հայաստանի քաղաքական դաշտում կոշտ կամ գուցե պատկերավոր ասած «արշակսադոյանական» ընդդիմադիր ոճը ոչ միայն սպառված և մարգինալացված է, այլ գործնականում նաև չի վայելում հանրային քիչ թե շատ շոշափելի պահանջարկ և հասարակությունն այդ առումով ի տարբերություն քաղաքական ուժերի շատ ավելի հասուն է քաղաքական իրավիճակի գնահատականում և թեկուզ փոքր գործը կարող է շատ ավելի գնահատել, իշխանափոխության մեծ և պաթետիկ կոչերի փոխարեն: Այդ հանգամանքը ունի, և աստիճանաբար ունենալու է առանցքային նշանակություն ընդդիմադիր դաշտի վերադասավորումների համար, որոնք ամենևին ավարտված չեն «Ելք» դաշինքով:

Ընդ որում, այստեղ բանը լոկ այն չէ, որ դաշինքը դեռևս ձեռնամուխ չի եղել իր առաջ դրած երևի թե ամենակարևոր նպատակի իրականացմանը՝ մեկ կուսակցության ձևավորմանը: Համենայնդեպս, ընտրությունից առաջ հռչակված այդ նպատակը ընտրությունից հետո, կարծես թե, «Ելք»-ի հռետորաբանության մեջ գոնե առայժմ տեղ չունի: Բայց անգամ այդ դեպքում, «Ելք»-ը իբրև դաշինք, թե իբրև մեկ կուսակցություն, դեռևս կանգնելու է ընդդիմադիր դաշտի վերադասավորման նոր իրավիճակի առաջ: Կանգնելու են բոլորը և առանցքային հանգամանքն էլ լինելու է երևի թե այն, թե ո՞վ է հանրությանը ներկայանալու փոքր, բայց հստակ գործերով, դրանց վրա կառուցված ընդդիմադիր պլատֆորմով: Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանականն ու արտախորհրդարանականը մեծ հավանականությամբ ժամանակի ընթացքում կունենան լոկ «էսթետիկական» կամ տեխնիկական նշանակություն, քանի որ առանցքայինն այստեղ այն է, որ խորհրդարանից դուրս է հիմնական հանրությունը, անգամ այն մասը, որը քվեարկել է փողով կամ այլ շարժառիթով, խորքում ունենալով վարքագծի թերևս մեկ կարևոր դրդապատճառ՝ ընտրության բացակայությունը:

Եթե հանրությունը դուրս է խորհրդարանից, իսկ ներկայիս քաղաքական այսպես ասած հետընտրական գործընթացը, զարգացումներն ու օրակարգը վկայում են հենց դրա մասին, վերհաստատում են հենց այդ փաստը, որ արձանագրվեց ապրիլի 2-ի քվեարկությամբ, ապա իրական ընդդիմադիր դիսկուրսը չի կարող լինել խորհրդարանում, ընթանալ խորհրդարանի շրջանակում, որքան էլ դասական իմաստով հենց խորհրդարանը պետք է լինի քաղաքական ներկայացուցչականության առանցքային հարթակը: Երբ խորհրդարանի ընտրությունից հետո խոսվում էր ընդդիմափոխության մասին, ապա այստեղ իհարկե անհրաժեշտ է նկատի ունենալ երկու ասպեկտ՝ նոմինալ ընդդիմափոխություն և խորքային: Տեղի է ունեցել և ապրիլի քվեարկությամբ արձանագրվել է իհարկե երկուսն էլ, սակայն, եթե նոմինալը վերաբերում է զուտ քաղաքական ուժերին, ապա խորքային առումով ընդդիմափոխությունը վերաբերում է հանրությանը և հանրային ընկալումներին:

Հայաստանում գլխավոր և միակ ընդդիմությունը հանրությունն է և ապրիլի խորհրդարանական ընտրությունը ցույց տվեց, թե որքան է փոխվել այդ ընդդիմությունը, ինչպես է փոխվել, այդ փոփոխությունն ինչ դրական և բացասական ռիսկերով է հագեցած, որն է շատ և քիչ: Ի վերջո, նաև հենց այդ ընդդիմափոխությունն է բերել նոմինալ ընդդիմափոխության և իշխանության անաղմուկ վերարտադրության միաժամանակ: Ըստ այդմ, Հայաստանում նոմինալ, այսինքն՝ անվանական առումով դեռ պետք է ձևավորվի այն ընդդիմությունը, որը համարժեք կլինի ապրիլին արձանագրված խորքային ընդդիմափոխությանը: Այդ գործընթացում իրենց շահն ունեն բնականաբար թե՛ խորհրդարանում հայտնված կամ դուրս մնացած ընդդիմադիր ուժերը, թե՛ իշխանությունը, որովհետև իշխանությունը չի կարող այդ առումով իրավիճակը թողնել ինքնահոսի:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում