Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Թուրքիայի հետ Իրանի հակամարտությունը կանդրադառնա Հայաստանի վրա. Սատանովսկի

2017թ. հունիսի 7-ի առավոտյան Իրանում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի վրա: Անհայտ անձինք Կալաշնիկով ավտոմատներով ներխուժել են շենք և կրակ բացել: Խորհրդարանում հրաձգության հետ միաժամանակ կին-մահապարտը, ով կապ ունի ԴԱԻՇ-ի գործունեության հետ, ահաբեկչություն է իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ: Ահաբեկչությունների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ, տուժածների թիվը հասել է 39-ի:

Կրոնական պատերազմը, որն ընթանում է Մերձավոր Արևելքում, չէր կարող շրջանցել Իրանի տարածքը՝ կարծում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին rusarminfo.ru-ին տված հարցազրույցում:

«Վերջին տարիներին մշտական ճնշում է գործադրվում Իրանի վրա այդ երկրի սահմանների ամբղջ երկայնքով: Այնտեղ աշխատում են Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները, գործում են կազմակերպություններ, որոնց ֆինանսավորում է Էր-Ռիադը: Դրա հետ կապված՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձը սպասելի էր»,- ասել է Սատանովսկին:

Ահաբեկչությունն Իրանի հետ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կրոնական պատերազմի հետևանքը դարձավ՝ կարծում է փորձագետը:

«Այդ պատերամզը վարվում է հիմնականում Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Իրաքի տարածքում, բայց, անշուշտ, պետք է սպասել, որ այն նաև կանցնի հենց Իրանի, Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանային այլ խոշոր երկրների տարածք: Այդ դեպքում տեղի ունեցող իրադարձությունները կանդրադառնան Մերձավոր Արևելքի տարածաշրջանի վրա, բայց Իրանի գործընկերների՝ Հայաստանի և Ռուսաստանի վրա՝ հազիվ թե»,- նշել է Սատանովսկին:

Ըստ նրա՝ Հայաստանի վրա միանշանակ կանդրադառնա հնարավոր իրանա-թուրքական պատերազմը՝ Թեհրանի և Անկարայի միջև կետային հակամարտությունների մեծ հավանականության պատճառով:

Իրանում ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում