Թեհրանի ոստիկանությունը 5 կասկածյալի է ձերբակալել խորհրդարանում և այաթոլլա Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցություն ունենալու գործով:
Կասկածյալները կալանքի տակ են: Իրանի ՆԳՆ տվյալներով` երկու խումբ ահաբեկիչներ են գործել, որոնք նույն ժամանակահատվածում հարձակում են իրականացրել խորհրդարանի շենքում և դամբարանում: Կրկնակի ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել, 43-ը`վիրավորվել:
Հարձակումն իրականացնողներից մեկին ձերբակալել են, մյուսներին` ոչնչացրել:
Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ խմբավորումը, որը խոստացել է նոր հարձակումներ իրականացնել Իրանում:
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Ռեզա Սեյֆոլլայի խոսքով՝ ահաբեկչություն իրականացնողները եղել են իրանցիներ։









































