Կառավարության հունիսի 8-ի նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որի ընդունման դեպքում կարգավորվելու է մսի շուկան:
Օրենսդրական փաթեթի ներկայացումը հիմնավորվում է այսպես. ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած ոչ սպանդային մթերքի իրացման համար առանձին վարչական պատասխանատվություն սահմանված չէ: Ներկայումս սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջ սահմանված չէ, սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու պահանջը, և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզվել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում սահմանված չէ սպանդանոցային ծագման մսի իրացման պահանջ՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու և սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք իրացմանն անցնելու պահանջը, պետք է օրենքով սահմանված լինի սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացման պահանջ: Ներկայումս հանրապետությունում սպառվող թարմ պաղեցված միսը ստացվում է ոչ սպանդանոցային պայմաններում՝ բակային մորթի միջոցով, որի արդյունքում խախտվում են մորթի և մորթից ստացված մսի տեղափոխման և իրացման սանիտարահիգիենիկ պահանջները, մորթի արդյունքում ստացված սպանդային մթերքը երկրորդային միկրոբային աղտոտվածության արդյունքում ոչ միայն որակազրկվում է, այլև դառնում է վտանգավոր, խախտվում են սպառողի իրավունքները և վտանգվում է սպառողի առողջությունը և սպառողը չգիտի ինչ ծագման, որակի և անվտանգության միս է սպառում:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու և սպանդանոցային ծագման թարմ պաղեցված մսի իրացմանն անցնելու հանգամանքը՝ անհրաժեշտ է իրացման համար սահմանել առանձին վարչական պատասխանատվության հոդված: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու պահանջը, և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզվել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:
Այսինքն, օրենքի ընդունումը կվերացնի նշված օրենսդրական բացը, լիազոր մարմինը ամբողջական և լիարժեք կիրականացնի օրենքով իրեն վերապահված սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության ենթարկելով տնտեսավարող սուբյեկտներին: Նախատեսվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր հոդվածի ներառում՝ 1128. «Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:









































