Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

Սերժ Սարգսյանն իրականում վարչապետի հրաժարականի մասին է ակնարկել

2017թ. համար վարչապետ Կարեն Կարապետյանը նախատեսել է ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճ: Այդ թիվն ամրագրված է 2017թ. բյուջեի մասին օրենքում: Ուսումնասիրելով նախորդ տարիների կառավարությունների բյուջեները՝ տեսնում ենք, որ նման ցածր ցուցանիշ ընդամենը մեկ անգամ է նախատեսվել: Դա էլ եղել է անցած տարի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթով՝ 2,2 տոկոս: Հ. Աբրահամյանը չհասցրեց տարին փակել, այն բաժին հասավ նույն Կ. Կարապետյանին, ով հասցրեց ընդամենը 0,5 տոկոս աճ գրանցել, ինչը կարելի է ասել՝ ոչ թե աճ, այլ ավելի շուտ տնտեսական անկում է: Եվ ինչպես տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էր վերջերս ասել, անցած տարի իրականում անկում է եղել, պարզապես Վիճվարչությունն այդ կես տոկոս աճը նոր վարչապետի պատվին է ցույց տվել: Եթե Հ. Աբրահամյանը շարունակեր պաշտոնավարել, դա էլ ցույց չէին տա:

Կ. Կարապետյանն իր առաջին բյուջեով 2016թ. ընդամենը 1 տոկոս ավելի՝ 3,2 տոկոս տնտեսական աճ սահմանեց այս տարվա համար: Համեմատության համար հիշեցնենք, որ 2013թ. համար այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նախատեսել էր 6,2 տոկոս աճ, բայց ապահովեց 3,5 տոկոսը: 2014թ. նա սահմանեց 5,2 տոկոս և ապրիլին հրաժարական տվեց, եկավ Հ. Աբրահամյանի կառավարությունն ու 3,9 տոկոս աճ ապահովեց: 2015թ. արդեն Հ. Աբրահամյանի կառավարությունը բյուջեով սահմանեց 4,1 տոկոս, բայց ապահովեց 3,1 տոկոս աճ: Եվ ահա 2017թ. Կ. Կարապետյանը 3,2 տոկոս աճ է խոստանում:

Տնտեսագետների վկայությամբ՝ աճի նման ցածր շեմ է նախատեսվել, որպեսզի այն հնարավոր լինի իրականացնել: Եթե իրականում որևէ շարժ էլ տեղի չունենա, մեր բազմափորձ Վիճվարչության համար կարգադրության դեպքում այդքան աճ ցույց տալու համար մեծ ջանքեր պետք չեն լինի: Այդպիսով Կ. Կարապետյանն այդ 3,2 տոկոսով միանգամից երկու հարց է լուծում՝ նախ նախորդ տարվանից 1 տոկոս ավելի բարձր աճ է խոստանում՝ լավ վարչապետի իմիջ ստեղծելով: Եվ որ ամենակարևորն է՝ իր ուսերին մեծ բեռ չի վերցնում՝ 3,2 տոկոս ապահովելը Վիճվարչության օգնությամբ իրատեսական է՝ հատկապես, որ այս տարի տեղի են ունեցել երկու կարևորագույն՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններ, երկուսի դեպքում էլ մեծ փողեր են ծախսվել, ինչը այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության վրա արդեն դրական ազդեցություն է ունեցել:

Բացի այդ, տարին կարող է բարենպաստ լինել, ու աճին մի փոքր խթաներ գյուղատնտեսությունը: Բոլոր տարիների մեր վարչապետների աճի հույսը և անկման սարսափն այդ ոլորտն է եղել: Մյուս կողմից էլ՝ միջազգային, անգամ Ռուսաստանի տնտեսության մոտ է որոշակի ակտիվություն նկատվում: Իսկ ՌԴ-ում տեղի ունեցող բացասական կամ դրական զարգացումներն անմիջապես իրենց նույնանման ազդեցությունն են ունենոււմ Հայաստանի վրա: Միջազգային կառույցներն այյս տարվա համար Ռուսաստանում անգամ փոքրիկ աճ են կանխատեսում: Օրինակ՝ Համաշխարհային բանկը 1,3 տոկոս տնտեսական զարգացում է նախատեսում: Իսկ դա դրականորեն կանդրադառնա մեր երկրի վրա:

Իսկ մեր երկրում ոչ միայն վարչապետները, այլև շարքային քաղաքացիներն էլ գիտեն, որ ընտրական ամիսներին մեզ մոտ տնտեսական ակտիվություն է նկատվում՝ մանրածախ առևտուրն է աճում, բանկերում գործարքների թիվն է ավելանում և այլն: Բնականաբար, բյուջեն կազմելիս և 3,2 տոկոս աճը նախատեսելիս Կ. Կարապետյանը թե՛ դա, թե՛ վերը նշված մյուս գործոնները գիտակցել է: Եթե անգամ ինքնուրույն էլ չգիտակցեր, նրան օգնության կհասներ այդ հարցում բազում տարիների փորձ ունեցող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Այնպես որ, Կ. Կարապետյանն իր ուսերին ընդհանրապես ծանրություն չի վերցրել:

Մինչդեռ տնտեսագետները կարծում են, որ Հայաստանին իրական զարգացում ապահովելու համար տարեկան առնվազն 7-8 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ: 3-4 տոկոս աճը կարող է նկատելի լինել միայն արևմտյան զարգացած երկրներում: Իհարկե, չի բացառվում, որ Կ. Կարապետյանն իրականում ավելին էր նախատեսում: Չէ՞ որ նա խոստանում էր մեծ՝ այս տարվա համար 850 մլն դոլարի ներդրում ապահովել, ինչը հաստատ 3,2-ից ավելի աճ կտար մեր տնտեսությանը: Հավանաբար մեր վարչապետը երազում էր հենց այնպիսի իրավիճակ, որ 2018թ. համար էլ պայքարելու բարոյական իրավունք ունենար: Բայց այդ ներդրումների ծերը չի երևում, հավանաբար չի էլ երևա, և նա շուտով կզգա իրական պատկերն ու կսկսի երազել տարեվերջին իր նախատեսած 3,2 տոկոսը մի կերպ ապահովելու մասին:

Բայց, չգիտես ինչու, միջազգային կառույցներն են անբարեհաճ այդ ցուցանիշի նկատմամբ և ընդամենը 2,7 տոկոս աճ են կանխատեսում: Ավելի դաժան է գտնվել Սերժ Սարգսյանը՝ մայիսի 18-ին հայտարարելով, թե առաջիկա տարիների համար մեր երկիրն առնվազն տարեկան 5 տոկոս աճ պետք է ունենա: Հակառակ պարագայում վարչապետի հրաժարականի համար իրական պատճառ կառաջանա: Չէ՞ որ երեկ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ անդրադառնալով Կ. Կարապետյանի հնարավոր հրաժարականին՝ նա հայտարարել էր, որ դրա համար պատճառ չկա: Պատճառ չկա, քանի որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսական ակտիվություն է գրանցվել: Բայց այն սկսել է դանդաղել, գյուղատնտեսությունն էլ բարեհաճ չէ, ներդրումներ չկան, ու այդ պատճառը կամաց-կամաց ուրվագծվում է:

Եվ Ս. Սարգսյանն իր երեկվա հայտարարությամբ իրականում հրաժարականի պայման է դրել՝ մեկ այլ ձևով ամրապնդելով մայիսի 18-ի առաջ քաշած պայմանը: Ավելի շուտ, 2018թ. էլ վարչապետ չլինելու մասին է ակնարկել, որը հրաժարականից ավելի ծանր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում